Հայ ազգն իր բազմադարյա պատմության քառուղիներում օրգազմի է հասել տարբեր միջոցներով… Այսօր փոխվել են դրսեւորումները, այսօր մարդկային յուրաքանչյուր տեսակ օրգազմ է ապրում յուրովի, իրեն հատուկ ձեւով… Հայ ազգը(լինի կին, տղամարդ, թե Վիգեն Չալդրանյան), միշտ տարբերվել է օրգազմի բացառիկ դրսեւորումներով…
Օրինակ, միջին տարիքի տնային տնտեսուհիների մի զգալի տոկոս(իրենց ամուսիններով հանդերձ) հասնում եմ օրգազմի ուղիղ եթերով սեփական ձայնը լսելուց… Մորքուրի աղջկան ողջունելու պահին տնտեսուհին հանգստանում է երկրորդ անգամ… Բայց էդ եթեր զանգելը, եթերով սեփական ձայնը լսելը, դրանք հին կայֆեր են… Նրանցից մի փոքր ավելի երիտասարդները, նրանք, ովքեր ունեն 6-ից 12 տարեկան երեխա, հանգստանում են լուսամուտից իրենց երեխայի վրա գոռալով, փողոցում երեխային ապտակելով եւ բակում խալի լվանալով…
Ավելի նորերը կան… Ինտերնետում… Comment գրելով օրգազմի հասնողները… Հա, դա նոր տենդենց է… Բոլորը կարծիքներ են հայտնում ինչ-որ ապուշ ֆորումներում, քաղաքականության մասին, մշակույթի, գիտության… Ամեն ինչի մասին… Կարծիք հայտնելով օրգազմ ունենալը վառ է արտահայտվում նաեւ հայկական շոու-բիզնեսի թափթփուկների պարագայում… Որովհետեւ արգելված պտուղը քաղցր է… Իսկ նրանց համար կարծիք հայտնելը ոչ միայն արգելվում, այլ նաեւ հետապնդվում է օրենքով… Բայց եթե սրանք հանգստանում են կարծիք հայտնելով, ապա ճիշտ հակառակն է հայ լրագրողների(իրենց ՈՒՀԻ-ներով հանդերձ) դեպքում… Նրանց օրգազմը սկսվում է կարծիք հարցնելու պահից, վերջնական ու ավարտուն դառնում կարծիք լսելուց հետո միայն…
Հեռուստահաղորդավարուհիների զգալի զանգվածի մոտ, եթե նկատել եք, օրգազմի երանելի ակնթարթները սկիզբ են առնում այն պահին, երբ իրենք սկսում են անասուն, դատարկ, անինտելեկտ, անգրագետ, գարշելի, հնացած հումորներ անել եթերում (<<chupa chups առնե՞մ ծծես, թե՞ ծծես նոր առնեմ>> շարքից)… Երբեմն նաեւ այն ժամանակ, երբ հարցնում են իր դիմաց վեր ընկած երգչի ապագայի անելիքների մասին (բայց ապագայի անելիք ունենալու համար, նախ ապագա է պետք ունենալ)… Կան հաղորդավարուհիներ, որոնք ուզում են հարցնել, բայց ամաչում են, մտքում են պահում, որ հետո պատկերացնեն, թե հարցրել են ու հանգստանան… դրանք օնանիստներն են… Իսկ էդ երգիչները օրգազմի են հասնում համալիրը լցնելուց հետո միայն…
Աղանդավորական օրգազմների մասին խոսել չարժե, կարծում եմ… Հին է մի տեսակ… Բոլորը գիտեն դրանց օրգազմի նախափուլերն ու կուլմիանցիան… Ճիշտ ուղու վրա կանգնեցնելը մի ժամանակ էր, որ օրգազմ էր համարվում… Ճիշտ ուղու վրա կանգնեցնողը հանգստանում էր տասնչորսից քսանվեց անգամ այն ժամանակ, երբ իր կողքի ճիշտ ուղու վրա կանգնացնողը պայուսակից հանում էր բուկլետը (երբեմն էդ պահին հանգստանում էին նաեւ նրանք, ովքեր էդ պահից կանգնում էին ճիշտ ուղու վրա, նախասիրության խնդիր է)… Բայց նրանք` կանգնացնողները (ճիշտ ուղու վրա, որովհետեւ դրանք ուրիշ ոչ մի տեսանկյունից չեն կարող կանգնացնող լինել) կատարելապես հեշտանքի էին հասնում այն ժամանակ, երբ քացով գլորում էիր աստիճաններից, երրորդ եւ չորրորդ հարկերի արանքում էր հիմնականում լավ ստացվում նրանց մոտ…
Քաղաքական օրգազմը լրիվ ուրիշ երեւույթ է, դա ամենավտանգավորներից է…
Ընդդիմամետ գործիչներն, օրինակ, օրգազմ են ապրում անարդարությունից խոսելով: Փորձեք, մի անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ ասեք` <<ընտրակեղծիք>>, տեղում չորս անգամ կպրծնի(մինիմում)…
Լեզվաբանները հանգստանում են նոր, անասուն բառեր հնարելով ու որ ամենակարեւորն է, միջազգային տերմինները հայերեն թարգմանելով…
Մանր-մունր օրգազմատիկ դրսեւորումների հանդիպում ես տաքսիստների մոտ`Կրասնոդարում ունեցած տների ու բիզնեսի մասին պատմելու, <<Սովետի վախտ սենց չէր>>-ի ու <<երկիրը երկիր չի>>-ի վայրկյաններին, մարմնավաճառների մոտ` <<ես բարձրագույն կրթություն ունեմ, լավ կյանքից չեմ էս գործին, մարդս էլ բոզի վաստակ էր>> նախադասությունն արտասանելիս…
Ու ազգի ծնելիության աճի կտրուկ անկումը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն մյուս ազգերի, որոնք օրգազմ են ապրում անկողնում, մենք օգտագործում ենք օրգազմի հասնելու բոլոր անհավանական միջոցները` բացի իսկականից…
Էդգար Կոստանդյան



