Երեկ նշում էինք Մոսկվայի օրը, ու թե ինչքա՜ն հաջողված էր տոնը, կարելի էր հասկանալ անվերջ անցուդարձից, մարդկանց քանակից, իրենց ժպիտներից ու երգուպարից։

Բայց... Էլ ի՞նչ տոն առանց հակահիգիենիկ հոդվածների, 2 կոպեկով պատվիրատուին աստվածացնող, էկրանից էն կողմ նստող ու մի քանի լայքի համար անկապ ու փնթի ստատուսներ գրողների։

Էն, որ ինչ-որ երկրի/քաղաքի տոն նշելն արդի աշխարհում ընդունված պրակտիկա ա, առավել ևս, երբ խոսքը գնում ա դարեդար ձևավորված և ամրապնդված ռազմական դաշնակցի մասին, իրենց չի հուզում, բայց որ եվրոպական մի քաղաքի օր նշվեր, ձեր սնոբիստական ու լժե-նացիոնալիստական մղումները մոռացած՝ հոգեցունց ստատուսներ ու հոդվածներ կգրեիք, չէ՞։

Դե, ինֆորմացված ու լայնահորիզոն լինելն էլ ո՞ւմ ա պետք, երբ ձայնդ արդեն առել են մի քանի կանաչով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել