Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ArmSport-ի հարցման արդյունքներով ձայների ճնշող մեծամասնությամբ ճանաչվել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությանը մոտ 1100 օգտատեր է մասնակցել. Մխիթարյանը ստացել է 840 ձայն (78.2 %):

Երկրորդ լավագույն արդյունքը գրանցել է մեր ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանը, որի օգտին 169 օգտատեր է քվեարկել (15.7 %): Եռյակը եզրափակում է երրորդ գոլի հեղինակ Հովհաննես Համբարձումյանը՝ 24 ձայնով (2.2 %):

Նշենք՝ 17 ձայն է ստացել Տիգրան Բարսեղյանը, քիչ քանակությամբ ձայներ ունեն նաև Կամո Հովհաննիսյանը, Սարգիս Ադամյանը, Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը:

Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց, թերևս, իր լավագույն խաղերից մեկն Ազգային հավաքականի մարզաշապիկով, Բոսնիայի հետ խաղում դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակը:

Հենրիխի ակտիվում նաև 6 առանցքային փոխանցում կա: Մեր ավագը, մասնակցելով ամբողջ խաղին, 4 հարված է կատարել դարպասին:

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն երեկվա խաղից հետո իր գոլերի թիվը հասրեց 29-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել