Facebook–ում կա հանրահայտ փակ խումբ ՝ That’s It, I’m Ring Shaming-ը, որտեղ մատանիների սիրահարները կիսում են լուսանկարներ՝ ցանկանալով բարի էներգիա ստանալ իրենց զարդերի համար կամ անծանոթ մարդկանց նկատմամբ ատելության հոսք սերմանել:

ԱՄՆ Թենեսի նահանգից անանուն մի աղջիկ որոշել է ցուցադրել իր սիրած մատանիները: Տեսնով, որ իր մատներն այնքան էլ հարմար չեն ցուցադրության համար, աղջիկը որոշել է այդ գործի համար օգտագործել իր օգնական մորուքավոր ագամա Կլեոյին՝ գրում է Daily Mail-ը:

Եվ կատարվել է անսպասելին: Համացանցի՝ մատանիների սիրահարները մեկ մարդու պես սկսեցին հիանալ «մոդելով»։ Նկատելով այդպիսի հաջողությունը՝ մողեսի տիրուհին հրապարակեց երկրորդ լուսանկարը, որն էլ առաջացրեց քնքշության հերթական ալիքը: Եվ այդ ժամանակից ի վեր աղջիկը խոստացել է, որ այսուհետ նա իր մատանիները կցուցադրի բացառապես Կլեոյի օգնությամբ:

Фото © Facebook / Thas It, m Ring Shaming

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել