Յուրաքանչյուր մայր ցանկանում է, որ իր երեխան միշտ առողջ լինի և քիչ հիվանդանա:
Թվում է, թե անհնար է պաշտպանել երեխաներին վիրուսներից և տարբեր վարակներից:
Ականավոր մանկաբույժ Կոմարովսկին կարծում է, որ հնարավոր է երեխային պաշտպանել վերոնշյալ երևույթներից և տալիս է 10 խորհուրդ:
Երեխան պետք է շատ լինի մաքուր օդում
«Ոչ» ասացեք հեռուստացույցին, համակարգչին և դուրս եկեք երեխայի հետ զբոսանքի: Երեխան պետք է վազի, խաղա, թռչկոտի և հագուստը չպետք է սահմանափակի երեխայի շարժումները: Ամռանը երեխային տարեք հանգստանալու գյուղում, այլ ոչ թե ժամանակակից լողափերում: Երեխայի համար չկա ոչինչ ավելի կարևոր քան մաքուր օդը, թարմ ու էկոլոգիապես մաքուր մրգերն ու բանջարեղենները, թող նա վազվզի բոբիկ ոտքերով խոտերի վրա, լողանա գետակում:
Մի տանջեք երեխային ստերիլությամբ
Երեխան, որը սովորում է ապրել բարձր ստերիլության պայմաններում, շատ հեշտությամբ կվերցնի վարակ և միկրոբ: Միևնույն է դուք չեք կարող վերահսկել նրա ողջ շրջապատի մաքրությունը: Նա դրսում շփվում է և փոշու և կեղտի հետ:
Շատ մի տարվեք դեղատնային վիտամիններով
Աշխատեք, որպեսզի երեխան վիտամիններ ստանա բնական ճանապարհով՝ մրգերի, բանջարեղենի, ձավարեղենի, կաթնամթերքի և այլն օգտակար մթերքների միջոցով:
Ստիպողաբար մի կերակրեք երեխային
Եթե երեխան առողջ է և հրաժարվում է ուտել, ապա դա ծնողների մեղքն է: Տվեք նրան գնդակ, ցատկապարան, ուղարկեք խաղալու և նա կվերադառնա ու կբացականչի. «Քաղցած եմ, ուտել եմ ուզում»:
Թույլ մի տվեք երեխային շատ քաղցր ուտել
Արագ ածխաջրերը խանգարում են նյութափոխանակությունը, նպաստում են ճարպակալմանը: Թույլ մի տվեք երեխան չափից շատ ուտի շոկոլադ, թխվածքներ, տորթեր, և հատկապես կոկա-կոլա:
Հետևեք երեխայի աղիների աշխատանքին
Մշտական փորկապությունները կամ փորլուծությունները թուլացնում են երեխայի իմունիտետը: Երեխան պետք է շատ ուտի շիլա, բանջարեղեն և բավարար քանակությամբ հեղուկ խմի:
Հետևեք երեխայի սենյակի ջերմաստիճանին
Առողջության համար լավագույն ջերմաստիճանը 20С աստիճանն է, իսկ օդի խոնավությունը՝ 50 %, երեխայի սենյակում պետք է ժամանակ առ ժամանակ խոնավ մաքրում իրականացնել, օդափոխել սենյակը, երեխայի սենյակում պետք է հնարավորինս քիչ լինեն փոշեկլանիչ իրերը:
Մի վախեցեք «մանկական» հիվանություններից
Շատ ծնողներ վախենում են երախային ուղարկել մանկարապտեզ, մտածելով որ նա հանկարծ կարող է վարակվել ջրծաղիկով, կարմրախտով: Դրանից վախենալ պետք չէ: Նա կարող է վարակվել դպրոցում, և պետք է հաշվի առնել, որ բարձր տարիքում այդ հիվանդություններն ուղեկցվում են բարդություններով:
Նախօրոք երեխային պատրաստեք մանկապարտեզին
Մի սահմանափակեք երեխայի շփումը այլ երեխաների հետ, հաճախակի նրան թողեք տատիկի, պապիկի մոտ, այդպես նա ավելի հեշտությամբ կսովորի մանկապարտեզին և կխուսափի հոգեբանական սթրեսից: