Հարաբերությունները «փայլեցնելիս» հիշեք մեր հայրենակիցների մասին..
Այսօր Մոսկվան տոնում է 872-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկայացվել է նաև հայկական պար։ Եվ սա շատ տրամաբանական է և ուրախալի, քանի որ Ռուսաստանում՝ առհասարակ և Մոսկվայում՝ հատկապես, մեծ թվով մեր հայրենակիցներ են ապրում, ապրում այլոց հետ կողք կողքի, ապրում շուտվանից, ապրում հավասարի կարգավիճակով։ Նրանցից շատերը, գուցե, նաև ՌԴ քաղաքացի են, բայց այնուհանդերձ նրանք չեն դադարում հայ լինելուց։
Եվ այսպիսի իրականություն ունեցող ժողովրդի մայր հայրենիքի իշխանություններն ուղղակի պարտավոր են հարաբերությունները «փայլեցնելիս» մշտապես հաշվի առնել այդ հարաբերությունների փայլի ողջ հմայքը այստեղ ապրող հայերի համար, և բոլոր տեսակի փայլուն և անփայլ հարաբերությունների ազդեցության կրողը մեր հայրենակիցներն են։
Տոնդ շնորհավոր, Մոսկվա )))
Հ.Գ. Ի դեպ, Շիշկինը ավարտեց Նժդեհի մասին «աշխատությունը», տեղյա՞կ եք..
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ