Մենք բոլորս հիանում ենք նոբելյան մրցանակակակիր Մարի Կյուրիով, ծրագրավորման «մայր» Գրեյս Հոպերով, սևամորթների իրավունքների համար պայքարող Ռոզա Փարքսով, մաթեմատիկոս Ադա Լավլեյսով և այլ մեծ կանանցով։ Սակայն մեր օրերում ևս գոյություն ունեն գեղեցիկ սեռի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք փոխում են պատմությունը։ Ահա թե որոնք են այդ ուժեղ, խիզախ, բարի կանայք, որոնց անունները հաստատապես հիշվելու են 100 տարի անց։

Նադյա Մուրադ

Նադյան 26-ամյա աղջիկ է, որը նախորդ տարի դարձավ խաղաղության նոբելյան մրցանակակիր։ Նման մեծապատիվ մրցանակ նրան շնորհեցին հասարակությանը Իրաքում եզդի կանանց մասին տեղեկատվություն ներկայացնելու համար։ Ցավոք, այդ տեղեկությունները Նադյան կուտակել է սեփական փորձից։ 21 տարեկանում նա գերի է ընկել ԻԼԻՊ-ում և սեռական ստրուկ դարձել։ 3 ամիս անց աղջիկը հրաշքով կարողացել է փախուստի դիմել։ Փախստականների հետ միասին նա հասել է Գերմանիա, որտեղ ելույթ է ունեցել ՄԱԿ-ում, գիրք գրել և իրապապաշտպան գործունեություն սկսել ծավալել։

Նադյան որոշել է անել ամեն ինչ՝ իր հայրենակցուհիների տառապանքներին վերջ դնելու համար։ «Ահաբեկիչները պարզապես չէին կարող պատկերացնել, որ ինչ-որ եզդի աղջկա խիզախությունը կբավարարի աշխարհին մանրամասնորեն պատմելու այն ամենի մասին, ինչը նրանք մեզ հետ արել են։ Մենք նրանց մարտահրավեր ենք նետում՝ չթողնելով նրանց հանցագործություններն անպատիժ։ Ամեն անգամ, երբ ես ներկայացնում եմ իմ պատմությունը, զգում եմ, որ ահաբեկիչներից մի փոքր իշխանություն եմ խլում»,- ասում է Նադյան։

Մելինդա Գեյթս

Բարեգործ, գործարար և Բիլ Գեյթսի կին Մելինդան ամուսնու հետ հիմնել է հիմնադրամ, որն ամենախոշորներից մեկն է աշխարհում։ Երրորդ աշխարհում առողջապահությունը զարգացնելու, սովը վերացնելու, շրջակա միջավայրը պաշտպանելու և այլ կարևոր ծրագրերի վրա Մելինդան ու ամուսինը արդեն իսկ ծախսել են $40 միլիարդ։

Վերջին ժամանակներում Գեյթսի համար առաջնահերթ է դարձել աշխարհում աղջիկներին օգնելը։ «Ես կարծում եմ, որ ինքնաբավ կանայք կփոխեն մեր հասարակությունը»,- վստահ է Մելինդան։

Մալալա Յուսուֆզայ

Պակիստանցի Մալալայի մասին խոսում էր ողջ աշխարհը, երբ նա ընդամենը 11 տարեկան էր։ Այդ ժամանակ նա բլոգ էր վարում, որում նկարագրում էր թալիբների ռեժիմի ներքո կյանքի և իր երկրում սահմանափակված կրթության մասին։ Իսկապես խիզախ և գիտակից քննադատությունը դուր չեկավ ռադիկալ իսլամական շարժման մասնակիցներին։ 2012 թ. նրանք սկսեցին հարձակում պլանավորել Մալալայի դեմ։

Թալիբները ներխուժեցին դպրոցական ավտոբուս և գոռացին. «Ո՞վ է ձեզանից Մալալան»։ «Ե՛ս եմ Մալալան»,- անվախորեն պատասխանեց աղջիկն ու միանգամից կրակոց ստացավ գլխին։ «Այդ օրը մեռան իմ բոլոր վախերը»,- ասել է նա հետագայում։

Բժիշկները փրկեցին Մալալային, և երբ աղջիկն ապաքինվեց, նա կարողացավ իր պատմությունը պատմել ՄԱԿ-ին։ Մալալան նշեց, որ այսօր աշխարհում 57 մլն երեխա չի հաճախում դպրոց, և որ ինքը պատրաստվում է անել ամեն ինչ՝ իրավիճակը փոխելու համար։ Այն բանի համար, որ զարգացող երկրներում կրթությունը նոր որակ ստացավ, Մալալային շնորհեցին խաղաղության նոբելյան մրցանակ։

Նասրին Սոտուդե

Իրանցի իրավաբանը, որը բազմաթիվ անգամներ պաշտպանել էր հակառակորդ ակտիվիստների իրավունքները, հարց բարձրացրեց իր երկրում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության մասին, պատմեց քաղաքական հանցագործությունների մասին։ 2018 թ. Նասրինին դատապարտեցին 38 տարի ազատազրկման և մտրակի 148 հարվածի։ Նրան մեղադրեցին ազգային անվտանգությանը սպառնալու, ինչպես նաև դատարանում առանց հիջաբի հանդես գալու մեջ։

Այժմ կինը գտնվում է բանտում, և չնայած որ ողջ աշխարհը հասկանում է, որ Նասրինը դատապարտվել է արդարամտության ու քաջության համար, նրան փրկել կարող է միայն ՄԱԿ-ը։ 2019 թ. գարնանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարը այցելեց Իրան, հետևաբար կա հույս, որ Նասրինը ազատության մեջ կհայտնվի։

Օփրա Ուինֆրի

Շատերը Օփրային ճանաչում են որպես Ամերիկայի ամենահայտնի հեռուստահաղորդավարուհի, սակայն պատմության մեջ առաջին սևամորթ միլիարդատեր կինն արժանի է նաև, որ նրան հիշատակեն որպես ամենաառատաձեռն հայտնի մարդկանցից մեկի։

Արդեն մի քանի տարի Հարավային Աֆրիկայում գործում է մի դպրոց, որը հիմնել է Օփրան։ Նա երազում է, որ աղքատ երկրների աղջիկները հնարավորություն ունենան կրթություն ստանալու։

Այս դպրոց յուրաքանչյուր տարվա վերջին զանգին Օփրան անձամբ է այցելում և ամենատաղանդավոր երեխաներին օգնում է ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ։ Կրթության զարգացման համար հաղորդավարուհին տրամադրել է արդեն իսկ ավելի քան $400 միլիոն դոլար։ Եվ նա չի պատրաստվում կանգ առնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել