Tert.am Life-ը գրում է.

Բեն Ավետիսյանը Tert.am Life-ին պատմել է իր առաջին  1 000 000 ֏-ի, եկամուտների, գումարը ծախսելու և արդեն 1 000 000 $ աշխատելու ցանկության մասին։   

Սկսելով հոնորարաներից՝ Բենն ասաց, որ իր առաջին վարձատրությունը եղել է 6000 դրամ, երբ դեռ երեխա տարիքում մանկական սրճարաններից մեկում փորձել ու հաջողել է DJ-ի աշխատանքը։ Ինչ վերաբերում է արդեն մասնագիտական՝ դերասանի աշխատանքում գումար վաստակելուն՝ Բենը նշեց․ «Որպես դերասան առաջին հոնորարս 7000 դրամ է եղել՝ ամսական կտրվածքով մոտ 35000 դրամ էր գալիս»։

Նրանից հետաքրքրվեցինք աշխատած առաջին միլիոնի մասին։ Պարզվում է դերասանն իր միլիոնը վաստակել է դեռ տարիներ առաջ։  

Միլիոնս, եթե չեմ սխալվում, 23 տարեկանում եմ աշխատել։ Իրականում բազմիցս արդեն հասցրել եմ աշխատել, որովհետև օրինակ, միանգամից մի քանի տեղ նկարահանվելով, ստացել եմ 1 000 000 ֏-ից ավել»,- ասաց Բենը։  

Ամենաշատ հոնորարը, որը դերասանին առաջարկել են՝ եղել է 3000$-ը, սակայն Բենն այն զարմանալի կամ աննախադեպ չի համարում։

Բենից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպես է ծախսել առաջին միլիոնը և առհասարակ ինչ նպատակներ է ունեցել իր մեծ եկամուտների հետ կապված․ «Ինքս իմ տեսակով այնպիսի մարդ եմ, որ վստահ եմ եղել, եթե մի նպատակ դնեմ իմ առաջ, ուրեմն հաստատ կաշխատեմ։ Լինելով նպատակասլաց՝ ժամանակին մտածել եմ, որ պետք է տանն օգնեմ, ինչքան կարողանամ, պետք է ավտոմեքենա գնեմ ինձ համար, մնայուն մեկ այլ բան եմ առնեմ։ Սրանք ցանկություններ էին, որոնք ես արդեն վաղուց իրագործել եմ։ Եղել է, երբ ամբողջ աշխատածս գումարը տրամադրել եմ բարեգործական նպատակների։ Առհասարակ 1 000 000 ֏-ը շատ մեծ գումար չէ և հիմնականում ընթացիկ ծախսերի համար եմ օգտագործում»։  

Բենն իր եկամուտներից բավականին գոհ է, սակայն, ըստ դերասանի, դրսի շուկայի հետ համեմատած, Հայաստանում անհամեմատ ավելի քիչ են վարձատրվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել