Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը պատմել է, թե ծերության որ նշանն է ամենից շատ վախեցնում: Այս մասին հայտնում է InStyle ամսագիրը:
«Ես չեմ ստի: Չեմ ուզում ունենալ ճերմակ մազեր»,- խոստովանել է 50-ամյա դերասանուհին հարցազրույցում: Նա նշել է, որ այդ պատճառով էլ ինքը ամեն ամիս կշարունակի այցելել իր վարսավիրին:
Էնիսթոնն ասել է, որ ինքն իր տարիքին վերաբերում է որպես թվի. «Ֆիզիկապես ես անհավատալի եմ զգում: Այնպես որ, ինձ համար տարօրինակ է, որ հանկարծ լսում եմ նման արտահայտություններ. «Դուք հիանալի տեսք ունեք ձեր տարիքի համար»: Կարծում եմ, որ նման հայտարարությունների շուրջ մենք պետք է ձևավորենք որոշակի վարվելակերպ»:
Ըստ աստղի՝ այժմ ինքն ավելի քան երբևէ զգում է, որ իր կյանքում ամեն ինչ վերահսկողության տակ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել