4 նշան, որոնք խոսում են այն մասին, որ հարաբերություններն անառողջ են:
Վեճեր, որոնք շփոթում են կրքի հետ
Ոչ բոլոր վեճերն են վկայում անմահ սիրո մասին: Վիճելը նորմալ է բոլոր ամուսինների դեպքում, բայց ամեն օր ամենօրյա վեճերը խոսում են անառողջ հարաբերությունների մասին:
Ամեն գնով խաղաղության պահպանում
Այդ «դեկորատիվ խաղաղության» հետևում հաճախ թաքնված է լինում խնդիրների մասին խոսել չցանկանալը: Որպես հետևանք՝ այդ անկեղծության բացակայությունը ստիպում է կողմնակի ըմբռնում փնտրել, ինչը հանգեցնում է դավաճանության և խաբեության:
Վիրավորանք վիրավորանքի դիմաց
Հերթական վեճի ժամանակ զուգընկերներից յուրաքանչյուրը փորձում է հարձակվողի դիրք գրավել:
Խանդ
Կարևոր է խանդին թույլ չտալ վերահսկել մեր վարքը: Հաճախ վիրավորանքների մի մասը, որոնք մենք հասցնում ենք զուգընկերոջը, մեր խանդի զգացումից է գալիս: