Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսը» և «Բարսելոնան» հունվարին կարող են ավարտին հասցնել մի գործարք, որը ձախողվել է ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին: 

Tuttosport-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են հասել ամռանը, որպեսզի փոխանակվեն ֆուտբոլիստներով: Խոսքը Էմրե Ջանի և Իվան Ռակիտիչի մասին է:

Սակայն վերջին պահին կատալոնական ակումբը պահանջել է «բիանկոներիներից», որ վերջիններս գործարքի մեջ ներառեն Ֆեդերիկո Բերնարդեսկիին: Այդ իսկ պատճառով գործարքը ձախողվել է: 

Հաղորդվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի դեպքում Էմրե Ջանը կարող է համալրել «Բարսելոնայի» շարքերը, իսկ Ռակիտիչը հնարավոր է տեղափոխվի «Յուվենտուս»: 

Հիշեցնենք, որ Էմրե Ջանը դուրս է մնացել «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել