Սերժ Սարգսյանի ելույթը, բացման խոսքը ամբողջությամբ կարդացի: Մի բան հստակ է: Իշխան Զաքարյանը ոչ միայն լքելու է ՎՊ նախագահի պոստը, այլ նաև նրա գլխին սև ամպեր են կուտակվում:
«Ես ընդհանրապես Վերահսկիչ պալատի գործունեությունը պատկերացնում եմ որպես ուժեղ աուդիտորական ընկերության գործունեություն: Ցավոք սրտի, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի: Եվ եթե նայենք հաշվետվությունները և ստուգումների արդյունքները, անմիջապես կտեսնենք՝ խոսքը զուտ միայն ֆինանսական խախտումների մասին է: Վերջը եթե այդպես է, մենք ինչի՞ ենք Վերահսկիչ պալատ ստեղծել: Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում»,-սա նախագահի խոսքից մեջբերում է:
Հետո, դատախազին երբ դիտողություն է անում, մի այլ բան էլ է ասում.
«Եվ վերջապես, իհարկե, մենք կխոսենք նաև, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետև դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք»,-սա էլ է նախագահն ասում:
«Ինչպես կվարվենք»-ի վրա ուշադրություն եմ հրավիրում:
Պաշտոնանկություններ են սպասվում, և ոչ թե մեկ երկու, այլ լուրջ պաշտոնանկությունների ալիք ա լինելու:
Սպասենք առաջիկա գործադիրի նիստին: Ոնց հասկանում եմ, ամառը հեչ քաղաքական արձակուրդներ չեն լինելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3085396349252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել