Tert.am-ը գրում է.

Առաջին անգամ չէ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման եզրափակիչ մասին, համաձայն որի Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան:

«Սահմանադրական դատարանում ամբաստանյալի աթոռին ոչ թե մարդիկ են, այլ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Այն չի կարելի համարել սովորական դատարան: Ձևակերպումը, որ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում տեսնում ենք, շատ տրամաբանական է, հասկանալի է, և մինչ այդ, ձեռնպահ եմ մնում կանխատեսում անելուց, այս պահին միայն եզրափակիչ մասով ասելով՝ շատ հասկանալի էր առնվազն քրեական դատավարության մասնագետների և շատ իրավաբանների համար: 

Ես կարծում եմ, որ այստեղ աշխատել է պարզ մեխանիզմ, Սահմանադրությունը նախատեսում է  երաշխիք, բայց այդ երաշխիքը չի իջել, օրենքի մակարդակում չի ամրագրվել, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացրել է կամ կարող  էր առաջացնել որոշակի բացեր, ինչին անդրադարձել է Սահմանադրական դատարանը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե, այսինքն` օրենքի բաց կա՞, և անվավեր ճանաչված մասը, ոչ թե նորմն է, ինչպես է գոյություն չունեցող մասը ճանաչվել հակասահմանադրական ու անվավեր,  այլ օրենքի բացը, Ռուբեն Մելիքյանը դրական պատասխան տվեց. «Նման քննադատություն լսել եմ, սա կարևոր հարց է, բայց սա նոր հարց չէ, այստեղ մենք ոչ թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ-ն մի նոր բան արեց, այլ ուղղակի շարունակում է տարիներ ի վեր ձևավորված իրավունքը: Ամենևին նոր բան չէ, երբ ՍԴ-ն  հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Նման պրակտիկա ունենք, բազմաթիվ:  ՍԴ-ն մի շարք դեպքերում, այդ թվում նաև Քրեական դատավարությանը վերաբերող հարցերում հակասահմանադրական է ճանաչել որոշակի երաշխիքի բացակայությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել