«Ես չեմ կարող հեռանալ առանց մի քանի բառ ասելու Ձեզ... Այսպիսով, իմ սիրելի, Դուք ինձանից ակնկալում եք շատ լավ բաներ: Ձեր երջանկությունը, նույնիսկ Ձեր կյանքը կախված է, ինչպես Դուք եք ասում, Ձեր հանդեպ իմ սիրուց...

Մի՛ վախեցիր, իմ Սոֆի, իմ սերը կտևի հավերժ... Դուք կապրեք և կլինեք երջանիկ: Ես դեռ ոչ մի սխալ բան չեմ արել ու չեմ պատրաստվում սխալ ճանապարհով ընթանալ... Ես ամբողջովին Ձերն եմ, սկ Դուք` ինձ համար՝ամեն ինչ... Մենք կաջակցենք միմյանց բոլոր փորձություններում, որոնք կարող է ուղարկել մեզ ճակատագիրը... Դուք կթեթևացնեք իմ տառապանքները-ես կօգնեի Ձեզ... Ես կարող եմ տեսնել Ձեզ միշտ այնպիսին, ինչպիսին Դուք վերջին ժամանակներում կայիք... Ինչ վերաբերում է ինձ, պիտի խոստովանեմ, որ մնացել եմ նույնը, ինչպիսին տեսաք ինձ մեր ծանոթության առաջին օրը: Դա միայն իմ վաստակը չէ: Հանուն ճշմարտության պետք է ասեմ Ձեզ այդ մասին: Օր օրի ես ինձ ավելի կենդանի եմ զգում: Ես վստահ եմ Ձեր հավատարմությանը և գնահատում եմ Ձեր արժանիքները օրեցօր ավելի ուժեղ: Ոչ մեկի կիրքը չի կրել իր մեջ այնքան հիմնավորություն, որքան իմը... Թանկագին Սոֆի, Դուք շատ գեղեցիկ եք, այդպես չէ՞: Նայեք Ձեզ ու տեսեք, թե որքան է սազում Ձեզ սիրահարված լինելը....և իմացեք, որ ես շատ եմ սիրում Ձեզ: Դա իմ զգացմունքների անփոփոխ արտահայտումն է:
Բարի գիշեր, իմ սիրելի Սոֆի: Ես երջանիկ եմ, ինչպես կարող է երջանիկ լինել այն մարդը, որին սիրում է կանանցից գեղեցկագույնը...
Գրում եմ Ձեզ առանց տեսնելու... Ես եկա համբուրելու Ձեր ձեռքն ու հեռանալու... Սակայն մնում է հեռանալ առանց այդ պարգևի: Բայց մի՞թե ես բավարար չափով պարգևատրված չեմ` փաստելով, թե որքան եմ սիրում Ձեզ... Հիմա ժամը ինն է: Ես գրում եմ Ձեզ, որ սիրում եմ... Թերևս ես ուզում եմ գրել այդ մասին, բայց չգիտեմ` կհնազանդվի՞ ինձ գրիչը... Չե՞ք գա, որ ես Ձեզ ասեմ այդ մասին ու անհետանամ: Մնաս բարով, իմ սիրելի Սոֆի, մնաս բարով... Ձեր սիրտը, ուրեմն, չի հուշում, որ ես այստեղ եմ... Առաջին անգամ ես գրում եմ մթնշաղին-այս իրավիճակը կարթնացնի իմ մեջ քնքուշ տրամադրության: Բայց ես զգում եմ միայն մի բան-ես չէի գնա այստեղից: Ձեզ տեսնելու հույսը պահում է ինձ այստեղ...և ահա ես շարունակում եմ զրուցել Ձեզ հետ, նույնիսկ չիմանալով գրվում են տառերը... Ամենուր, որտեղ նրանք չեն լինի, կարդացեք` ես սիրում եմ Ձեզ...»

10 հուլիսի, Փարիզ


Դենի Դիդրոն հասուն տարիքում, լինելով կնոջ հետ «հարաբերություններում չբավարաված», սիրահարվում է Սոֆի Վոլանին: Նրանց նամակագրությունն ու մտերմությունը շարունակվեց մինչև Սոֆիի մահը: Ինչպիսի՞ն էր նրա հանդեպ վերաբերմունքը: Դիդրոն վառ ներկայացրել է Ֆալկոնետին ուղղված նամակում, որտեղ նա ասում է. «Եթե նա (Սոֆին) ասեր ինձ` թույլ տուր ինձ խմել քո արյունը, ես առանց մտածելու կբավարարեի նրա այդ ցանկությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել