Tert.am-ը գրում է.

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելուց հետո հիմնադրամի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ հայտնի դարձավ, որ օլիգարխները, որոնք այլևս սեփականատերեր են, միլիոնավոր դրամներ են փոխանցում հիմնադրամին: Այժմ էլ մասնավոր «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը հարմար «տեղավորվել է» պետական հաստատությունում:

Շատ են խոսակցություններն առ այն, որ հեղափոխությունից հետո պետական կառույցներում բարձիթողի վիճակ է: Վառ օրինակներից մեկն էլ սա է. «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» գրասենյակ ունի:

Հիշեցնենք, որ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամը ստեղծվել է 2014 թ.-ին, որպեսզի օգնի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մարդկանց, և ի սկզբանե հիմնադրամը եղել է Երևանի Մուրացան փողոցի 114 հասցեում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել