Շվեյցարական մասնավոր ընկերությանը պատկանող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Տիչինոյում, հաղորդում է Rosbalt-ը:

Heli TV ընկերության ուղղաթիռը, որը սարքեր է տեղափոխել, վայրէջք կատարելիս սկսել է պտտվել և վայր է ընկել:

Ավիավթարի հետևանքով զոհվել է օդաչուն և երեք ուղևոր: Վթարի պատճառները պարզվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել