Armsport.am-ը գրում է․

«Հալլ Սիթիի» պաշտպան Անգուս Մակդոնալդի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։

 ««Հալլ Սիթին» հաղորդում է, որ ֆուտբոլիստի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է վաղ շրջանում։

Անգուսն այդ նորությունն իմանալիս ուժեղ բնավորություն դրսևորեց։ «Վագրերի» ողջ ընտանիքը միավորվել է, որ իր սերը ցույց տա Անգուսի հանդեպ ու աջակցի նրան ապաքինման գործընթացում։ Նրա ֆիզիկական ու հոգեբանական վիճակն այս պահին մեր համար առաջին առաջնահերթությունն է։ 

Ակումբը խնդրում է երկրպագուներին ու ԶԼՄ-ներին այս դժվարին պահին հարգանք դրսևորել Անգուսի անձնական կյանքի ու նրա ընտանիքի հանդեպ։ Ֆուտբոլիստի առողջությանը վերաբերող հետագա նորությունները կհաղորդվի ակումբի կողմից»,- ասված է «Հալլ Սիթիի» հաղորդագրության մեջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել