
Սրտի վիրահատությունները այսուհետ արվելու են 70% զեղչով, հայտնում են առողջապահության ոլորտին մոտ կանգնած աղբյուրները: Ստենդավորման մեջ այս բացառիկ զեղչերը պայմանավորված են նրանով, որ ստենդ ներկրող կազմակերպությունը մոտ ապագայում գրանցվելու է օֆշորում: Իսկ ոլորտի պատասխանատու մեր կողմից շատ «սիրված» (ամեն օր հիշում ենք) Դերոն կլինի այդ բիզնեսի փայատեր:
Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս մարզերում և հեռավոր սահմանամերձ գյուղերում սրտի խնդիրներ ունեցող անձանց վիրահատություն պահանջող խնդիրները վերացնելու համար դիմել ոչ թե թանկարժեք ստենդավորման քայլին, այլ ուղղակի գտնել իրենց սրտի երկրորդ կեսին:
Այսպիսով, Հայաստանում գրեթե ամբողջովին վերացվում են սրտի խնդիրներով հիվանդությունները` 70% զեղչով վիրահատություններ և սրտի երկրորդ կեսին գտնելու միջոցով խնդիրների վերացում:
Առողջապահության նախարարությունը նաև օրնիբուն մտածում է ժողովրդագրական խնդիրների մասին և պատրաստվում է հանդես գալ բացառիկ առաջարկությամբ առաջիկա կառավարության նիստին: Այն է` բոլոր արագիլներին տրամադրել հարկային արտոնություններ մաքսավճարից ազատման տեսքով, Բագրատաշենի անցակետի օդային սահմանը անխոչընդոտ հատելու` «մեկ պատուհան» սկզբունքից օգտվելու համար:
Հ.Գ. Հումորից զուրկ ատյաններին խնդրվում է չկարդալ, քանի որ ջղաձգությունը վնաս է առողջությանը: