
Հին Ռուսիայում կայծակի հետևանքով առաջացած կրակը համարվում էր սուրբ, և այն հանգցնում էին ոչ թե ջրի, այլ կաթի միջոցով:
20-րդ դարի սկզբին բժիշկները հղի կանանց առաջարկում էին ծխել, որ վերջիններս չգիրանան:
Ավելի քան 25 000 հանգուցյալ Facebook –ում ունի պաշտոնական էջ:
Գիտափորձերը ցույց են տվել, որ մարիխուանան մարդու մոտ իջեցնում է հանցագործություն կատարելու ցանկությունը:
Իսրայելում 41-ամյա բրիտանուհին ամուսնացել է դելֆինի հետ:
Ամերիկյան Մեմֆիս քաղաքում «ապագա» մուրացկանը պետք է վճարի 10 դոլար մուրացկանություն անելու թույլտվություն ստանալու համար:
Հարավային Հնդկաստանում ընդունված է, որ եղբայրը կարող է ամուսնանալ իր ավագ քրոջ աղջկա հետ:
Արևմտյան Վիրջինիայում աշակերտները և ուսանողները չեն կարող գնալ դասի, եթե նրանց վրայից սոխի հոտ է գալիս:
Մեկ մարդու օրգանիզմում կենդանի օրգանիզմների թիվը ավելի շատ է, քան Երկիր մոլորակի բնակչությունը:
Վաճառված դդումների 99%-ը ԱՄՆ-ում օգտագործվում է որպես դեկորացիա տոների ժամանակ:
Մերիլին Մոնրոն յուրաքանչյուր ոտքի վրա ուներ 6 մատ: