Tert.am Life-ը գրում է.

Աշոտ Ղազարյանի թոռնիկները՝  երգչուհի Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех!» նախագծից հայտնի դարձած Բորյա Ադամյանն ամառային արձակուրդներն անցկացնում են Հայաստանում:

Ինստագրամում արդեն հայտնի փոքրիկ տղան, որն ավելի քան 500 հազար հետևորդ ունի, այս ընթացքում նաև մկրտվել է Հայաստանում: Մայրիկը՝ Մագա Ղազարյանը, Tert.am Life-ին է տրամադրել Բորյայի մկրտության լուսանկարներն ու պատմել, որ իրենք հատուկ նպատակ ունեին Գեղարդում մկրտել որդուն:

«Մեզ համար Գեղարդը Հայաստանի ամենասուրբ և խորհրդավոր վայրերից մեկն է: 2008 թվականին աղջիկներս ևս Գեղարդում են մկրտվել»,- ասաց նա ու հավելեց, որ Բորյայի կնքահայրն է դարձել ամուսնու մանկության ընկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել