Երբ վարչապետը կամ նախարարներն ամեն անգամ իրենց գրառումներով միայն դրական վիճակագրական ցուցանիշներ են ներկայացնում, որոնք վերաբերում են, օրինակ, այսինչ չափով աշխատավարձերի բարձրացմանը, աշխատատեղերի բացմանը և այլն, չեն նշում, թե իրենց ներկայացրած ցուցանիշներն ինչի և ում հաշվին են իրականություն դարձել։ Խնդիրն այն է, որ այդ ցուցանիշները հիմնականում իրականություն են դառնում օպտիմալացումների և «չիստկաների» հաշվին։
Մինչ որոշակի ոլորտներում գրանցվում են բարձր ցուցանիշներ, մյուս հատվածում հակառակ պատկերն է ստացվում: Պարզվում է, որ մեր երկրում գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով (ընդհանուր 1%-ով ավելացել է), զբաղվածության մակարդակը նվազել է 0.2 տոկոսով, ու էլի տարբեր բացասական վիճակագրական թվեր։ Նախընտրելի կլինի, որ հասարակությունն ամբողջական տեղեկություն ստանա, թե ինչ վիճակում է գտնվում մեր տնտեսությունը: