Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագարի և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ: 

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ՎՁ տարածքային բաժնի պետական տեսչության պետին և ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել