«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները նոր ուսումնական տարվա ընթացքում սովորում են դպրոցի վթարային շենքում:

Ու թեև այս տարվա գարնանը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, տեսնելով Կիրանցի դպրոցի շենքի վթարային վիճակը, հայտարարել էր, որ աշակերտները չպետք է դասեր անցկացնեն վթարային շենքում, պետք է դուրս գան այդ տարածքից, սակայն Կիրանցի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց` 47 աշակերտ ունեցող դպրոցի 3 դասասենյակներ, որոնք ավելի վթարային են, տեղափոխվել են:

Ներկայումս դպրոցականները դասերն անցկացնում են Կիրանցի համայնքապետարանին պատկանող հանդիսությունների սրահի տարածքում, որտեղ դասասենյակներ են ձևավորվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել