Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեռուստահաղորդավարը, իջնելով ավտոմեքենայից, մոտենում է տղամարդուն և կարողանում է նրան բռնել, ինչից հետո մի քանի քաղաքացիների օգնությամբ կանխվում է ինքնասպանությունը։
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-06-29-Shamshyan-Khanamiryan.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



