Էյֆելյան աշտարակն աշխարհում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկն է։ Բացման օրվանից ի վեր այն հասցրել է ընդունել ավելի քան 250 մլն հյուրի։ Աշտարակը ոչ միայն Փարիզի գլխավոր խորհրդանիշն է, այլև այն բաների, ինչերի հետ կապում են այս քաղաքը՝ սեր և ռոմանտիկա։ Թվում է՝ նման հայտնի տեսարժան վայրը գաղտնիքներ չպիտի ունենա, սակայն դա իրականում այդպես չէ։

  • Էյֆելյան աշտարակը ցանկանում էին կառուցել Բարսելոնայում։ Ի սկզբանե աշտարակի նախագիծը պատկանում էր Իսպանիայի իշխանություններին, սակայն այնտեղ երկաթուղային ինժեների միտքը չգնահատեցին։ Արդյունքում Բարսելոնան զրկվեց պերսպեկտիվային տեսարժան վայրից, և վերջինս բաժին հասավ Ֆրանսիային։
  • Այն կարող էր տեղափոխվել Կանադա։ 1980 թ. շշուկներ էին պտտվում կառույցը Մոնրեալ տեղափոխելու մասին, սակայն նախագիծը մնաց թղթի վրա։

  • Կառույցի արտաքին տեսքի հիմքում ընկած է մարդկային կմախքը, որը ներկայացրել է գերմանացի մարդաբան Հերման ֆոն Մայերը։ Նա ներկայացրել է, թե ինչպես է մարդու ազդոսկրը պահում մարմնի ողջ քաշը և չի կոտրվում։ Սկզբունքն իրեն արդարացրել է նաև ճարտարապետության մեջ։
  • Ստեղծողը՝ Գուստավ Էյֆելը, իր ինժեներական կառույցն անվանել է «300-մետրանի աշտարակ»։ Էյֆելյան աշտարակն այսօր հաճախ անվանում են նաև «Երկաթե տիկին»։
  • Աշտարակի կառուցումն ուղեկցվել է սկանդալներով։ Երկաթե կառույցի դեմ խորհուրդ էր հավաքվել, որը ստացել էր «300-ի կոմիտե» անվանումը՝ աշտարակի յուրաքանչյուր մետրի դեմ մի մարդ։ Նրանց թվում էին գրող Գի դը Մոպասանը և կոմպոզիտոր Շարլ Գունոն։

  • Եթե այսօր որոշվի վաճառել աշտարակը, ապա անհրաժեշտ կլինի գնահատել 10 100 տոննա մետաղի արժեքը։ Հենց այդքան է «Երկաթե տիկնոջ» քաշը։
  • 40 տարի շարունակ աշտարակն աշխարհում ամենաբարձր կառույցն է եղել, սակայն հետագայում առավել բարձր շինություններ կառուցվեցին այլ երկրներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել