Tert.am-ը գրում է.

Բելառուսը ստիպված է եղել փակել Ուկրաինայի հետ սահմանը՝ զենքի մեծաքանակ հոսքի պատճառով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

«Մենք ստիպված ենք եղել մեր եղբայրների, մեզ հարազատ մարդկանց հետ սահմանն ամբողջովին փակել, ավելի ամուր, քան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, որը մեզ համար միշտ, դեռ հին ժամանակներից թիվ մեկ թշնամին էր թվում»,- հայտարարել է Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին Մինսկում կայացած բարձր մակարդակի կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված է եղել նորարարական մոտեցումների կիրառմամբ ահաբեկչությունների դեմ պայքարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել