Լոլիկն օգնում է խուսափել դեպրեսիաներից և տրամադրության կտրուկ և անհիմն տատանումներից: Նման եզրահանգման են եկել ճապոնացի և չինացի գիտնականները

Գիտնականները պարզել են, որ  շաբաթը 2-5 լոլիկ օգտագործող մարդիկ 50 տոկոսով ավելի պաշտպանված են դեպրեսիաներից, քան նրանք, ովքեր չեն օգտագործում այս բանջարեղենը: 

Բացի այդ՝ լոլիկը կամ, ավելի ճիշտ` տոմատի մածուկը, օգնում է աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ժամանակ. այն լավագույն միջոցն է խոցային ու տասներկումատնյա աղու հիվանդություններին բնորոշ փորկապության դեպքում:

Խոցային հիվանդությունների ժամանակ ստամոքսին հարկավոր է թարմ տոմատի հյութ (օրական 3 անգամ, ուտելուց հետո):  
Լոլիկը սրտի բոլոր հիվանդությունների դեպքում օգտակար է. այն պետք է ընդգրկել օրվա սննդաբաժնի մեջ` նաև աղցանների տեսքով, ինչպես ամբողջական պտուղը, այնպես էլ պտղահյութը: Ե՛վ թարմ, և՛ ջերմամշակման ենթարկված տոմատները օգտակար են աթերոսկլերոզի բոլոր տեսակների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել