Armenpress.am-ը գրում է.

 Բալթիկ ծովում սկսվել են Հյուսիսատլանտյան դաշինքի Northern Coasts զորավարժությունները՝ 18 երկրից 3 հազար զինվորականների եւ շուրջ 40 նավի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
«Northern Coasts զորավարժությունները տեղի կունենան Դանիական նեղուցների շրջանում, որոնք միացնում են Բալթիկ եւ Հյուսիսային ծովերը: Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 18 պետության մոտավորապես 3 հազար զինվորական եւ 40 նավ»,-հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են ամեն տարի, այս տարի դրանք անցկացվում են 13-րդ անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել