Tert.am Life-ը գրում է.

Աստղիկ Սաֆարյանն այսօր նշում է 33-ամյակը՚ Երգչուհու խոսքով՝ տարեդարձը տոնել չի սիրում, սակայն այս օրն անակնկալները գալիս ու գտնում են իրեն։ Այս տարի Աստղիկն օրը նշնակավորել է նաև տեսահոլովակի պրեմիերայով։ Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է տարեդարձի, ընտանիք կազմելու ցանկության և նոր տեսահոլովակի մասին։   

Ըստ Աստղիկի՝ 30-ի սահմանը հատլուց հետո կնոջ մեջ ցանկություն է առաջանում կարիերան համատեղել ընտանիքի հետ։ Ինքն էլ բացառություն չէ և աշխատանքային հաջողությունները ցանկանում է լրացնել ընտանեկան երջանկությամբ։

«Իրականում մինչև տարիքային այս շրջանը երբեք ընտանեկան հարցերին չեմ անդրադարձել, կենտրոնացած եմ եղել միայն կարիերայի վրա, հարյուր տոկոսով ներդրված եմ եղել աշխատանքի մեջ։ Սակայն եկել է ժամանակ, երբ պետք է մտածել նաև ընտանիք ստեղծելու մասին։ Պետք չէ միայն կարիերայով սահմանափակվել։ Ինձ համար և՛ կարիերան, և՛ ընտանիքը հավասարապես կարևոր են։ Որպես կին՝ սկսում ես մտածել ընտանեկան երջանկություն ունենալու մասին, ուզում ես փորձել ընտանիք ստեղծել»,- ասաց երգչուհին։ Իր սիրտն այժմ զբաղվա՞ծ է, թե՞ ոչ, երգչուհին բացահայտել չցանկացավ։

Աստղիկի խոսքով՝ ցանկությունը կա, սակայն չի սիրում որևէ բան պլանավորել, վստահ է՝ այն, ինչն իր համար է նախատեսված՝ կլինի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Աստված  յուրաքանչյուր մարդու համար  նախատեսում է մի բան, որը պետք է  պատահի տվյալ մարդուն հարմար ժամանակին։ Չեմ կարծում, որ պետք է շտապել կամ հակառակը՝ ուշացնել, պետք է ուղղակի սպասել։ Ինքս հուսով եմ, որ այն ամենը, ինչ ցանկանում եմ՝ կլինի իմ սրտով ու կստացվի  ճիշտ ժամանակին»,- ասաց Աստղիկը։

Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե իր ցանկությունը որքանո՞վ է կապված մեր իրականությունում տարածված կարծրատիպի, օրինակ, «տանը մնալու» հետ։ Երգչուհին ծիծաղելով պատասխանեց, որ երբեմն փորձում է զուգահեռներ անցկացնել շատ ամուսնացած կանանց և իր տարբերակի միջև և հասկանում է, որ իր տարբերակն ավելի լավ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել