ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը ժամանել է Հարավային Աֆրիկա, ծրագրում է հանդիպել երկրի նախագահ Ջեյքոբ Զումայի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Օբամայի ինքնաթիռը Պրետորիայի օդանավակայանում վայրէջք է կատարել երեկ երեկոյան: 

Այդ շրջագայության ընթացքում Օբաման կայցելի Աֆրիկա մայրցամաքի երեք երկրներ: 

Օբաման Հարավաֆրիկյան Հանրապետություն է ժամանել՝ իր հարգանքը հայտնելու այդ երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելային, որը կարողացավ երկրում վերջ տալ ապարտեիդի ռեժիմին: 

Օբաման Մանդելային բնորոշել է որպես «ամբողջ աշխարհի հերոս»: Դրա հետ միասին, իր այցի նախօրեին նա հայտնել է, որ չի ծրագրում այցելել այն հիվանդանոց, որտեղ պայքարում են 94-ամյա Մանդելայի կյանքի համար: 

Նախագահական ինքնաթիռում Օբաման լրագրողներին հայտնել է, որ չի պատրաստվում լուսանկարվել լուսանկարչական խցիկների առաջ: «Ինձ հարկավոր չէ հերթական ֆոտոսեսիան: Ես չեմ ուզում լուրերի թիրախ լինել այն ժամանակ, երբ Նելսոն Մանդելայի ընտանիքը տանջվում է նրա առողջական վիճակի պատճառով»:

Նա նաև հավելել է. «Առաջին հերթին ես ցանկանում եմ իմ խոսքերը հասցնել նրա ընտանիքին, այլ ոչ թե հենց անձամբ նրան: Դա երախտապարտություն է տարիների ընթացքում նրա ղեկավարման համար: Ամերիկացիները աղոթում են նրա, նրա ընտանիքի ու նրա երկրի համար»: 

Օբաման Հարավաֆրիկյան Հանրապետություն է ժամանել Սենեգալից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել