Yerkir.am-ը գրում է.

Ֆիլիպիններում շտապօգնության ինքնաթիռը կործանվել է հյուրանոցներից մեկի մերձակա տարածքում՝ խլելով ինը մարդու կյանք, որոնցից երկուսը Նոր Զելանդիայի քաղաքացիներ են եղել։ «The Beechcraft King Air 350» ինքնաթիռը տեղափոխելիս է եղել մի քանի բժիշկների, մի հիվանդ տղամարդու և նրա կնոջը․  հայտնում է Daily Mail-ը։ 

Ֆիլիպինների հարավում գտնվող Դիպոլոգ քաղաքից շտապօգնության ինքնաթիռը թռչելիս է եղել դեպի Մանիլա քաղաքի հիվանդանոցներից մեկը։ Ըստ ականատեսների՝ օդանավի պոչային հատվածից ծուխ է դուրս եկել  մինչ ցած ընկնելը, հետո այն մխրճվել է հանգստյան գոտու տարածք և սկսել այրվել։ 

Հյուրանոցի տարածքում երկու մարդ վնասվածք է ստացել, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ բոլոր 9 զոհերն անճանաչելիության աստիճանի այրվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել