Tert.am-ը գրում է.

Դիտորդական կազմակերպություններին ներգրավելը ողջունելի է, ողջունելի է նաև, որ հասարակական կազմակերպություններն են դա անում, սակայն ցանկալի կլիներ, որ Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները դա անեին՝ թեկուզ ՀՀ-ից ֆինանսավորվելով։

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացվելու համար հայաստանյան ՀԿ-ներին ֆինանսավորելուն։ Նա նկատեց, որ հայաստանյան ընտրություններում էլ մի շարք միջազգային կազմակերպություններ դիտորդական առաքելություն են իրականացրել, ֆինանսավորել են տեղի ՀԿ-ներին։

«Եթե խնդիրը նա էր, որ հասարակական կազմակերպություններն ակտիվանան, ապա, կարծում եմ, որ ճիշտը նա կլիներ, որ ֆինանսավորվեին Արցախի հասարակական կազմակերպությունները։  Բայց այստեղ կա նաև 2-րդ կողմը, քանի որ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել է, որ կան խնդիրներ ՀՀ-ի ու Արցախի ղեկավարության միջև, իսկ այդ խնդիրների լուծումը կարող է ընտրությունների միջոցով լինել, այսինքն՝ Փաշինյանի հայտարարություններից պարզ է դառնում, որ ինքը շահագրգռված անձ է Արցախի ընտրություններում։

Եթե ինքն է ֆինանսավորումը կազմակերպում առանց մրցույթի, այսինքն՝ իր կողմից ընտրված ՀԿ-ներին, նշանակում է, որ այդ ֆինանսավորումը կատարում է ոչ թե արդար ընտրություններ կատարելու համար, այլ ինքը ֆինանսավորում է իր ընտրած կազմակերպություններին զուտ Արցախի ընտրություններին միջամտելու համար, եթե հաշվի առնենք նաև այն հայտարարությունները, որ կան խնդիրներ Արցախի ու ՀՀ իշխանությունների միջև»,- մանրամասնեց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Արցախի ու ՀՀ իշխանությունների մեջ լարում առկա է, ինչը հայտարարել է հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները, թե հեղափոխությունը պետք է հասնի Արցախ՝ նկատելով, որ հեղափոխությունը գործողություն է իշխանության դեմ։ Ըստ Դանիելյանի՝ հակասությունը նաև գաղափարական հենքի վրա է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել