Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ապաստանից շուն է խնամում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ինչպես նշվում է, երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, Դաունինգ սթրիթի տարածքում հայտնվել է ջեք ռասել ցեղատեսակի 15 ամսական շուն։

Կենդանուն գրասենյակի աշխատակիցները վարչապետի տուն են բերել։

Ջոնսոնը շանը վերցրել է Ուելսում Friends of Animals (FOAW) ապաստարաններից մեկից: Դեռ հայտնի չէ, թե ինչ մականուն է տվել քաղաքական գործիչը իր նոր ընկերոջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել