Սառը զենքով զինված ավելի քան հարյուր մոտոցիկլավարներ հարձակվել են Չինաստանի արևմուտքում՝ Սինցզյան շրջանում գտնվող ոստիկանական տեղամասի վրա, հաղորդում է Reuters-ը: 

Սինցզյանը վերջին շաբաթում վտանգավոր շրջան է դարձել, այստեղ հաճախակի են դարձել էթնիկական կոնֆլիկտները ու իշխանությունների հետ բախումները: 

Սինցզյանում ապրում են շատ մուսուլման-ույղուրներ, որոնք խոսում են թյուրքերենով: Նրանք մեկ անգամ չէ, որ Չինաստանի կառավարությանը մեղադրում են իրենց մշակույթի, լեզվի ու հավատի սահմանափակումներ կիրառելու համար: 

Ներկայում ճշտվում է զոհերի թիվն, աշխատանքներ են տարվում հարձակման կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել