Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի անվտանգության գոտում կհանգեցնի այս տարածաշրջանում լարվածության աճի: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Եփրատից արեւելք ընկած շրջանում ԱՄՆ-ի ներկայությունը կհանգեցնի Սիրիայում բնակվող տարբեր ցեղերի միջեւ տարաձայնությունների սաստկացման: Ուստի մենք Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը համարում ենք անօրինական, քայքայիչ եւ տարածքային ամբողջականությունը խախտող»,-ասել Է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկրի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու ստեղծման շուրջ անցկացված բանակցությունները: 
Զարիֆը նշել Է, որ Թեհրանի համար անընդունելի են Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ներկայությունն օրինականացնելու բոլոր փորձերը: 
«Մենք հասկանում ենք մեր թուրք ընկերների անհանգստությունն իրենց սահմանները եւ ժողովրդին պաշտպանելու հարցում, բայց մենք կարծում ենք, որ այդ անհանգստությունը վերացնելու լավագույն ճանապարհը համագործակցությունն Է Սիրիայի կենտրոնական կառավարության հետ եւ աշխատանքը միջազգային իրավունքի շրջանակներում՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,- ասել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել