Հարգելի՛ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյան, սփրեդը նույն բուսայուղը չէ))
Իր անվանման հետ կապ չունեցող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ տարածել էր հայտարարություն այն մասին, որ եթե պաղպաղակի մեջ կա սփրեդ (բուսայուղ), դա պաղպաղակ կոչվել չի կարող: Նախ նշենք, որ սփրեդը նույն բուսայուղը չէ, այլ նույն կարագն է` բուսական յուղերի ավելացմամբ, և գոյություն ունի սփրեդի մի քանի տեսակ՝ կախված իր մեջ պարունակվող կաթնայուղի քանակից: Ուստի հարգելի՛ Պիպոյան, կարելի է հենց սկզբից ուսումնասիրել ապրանքների բուն բաղադրությունները, ստանդարտները և ՏՊ-ները (Տեխնիկական Պայմաններ), նոր հանդես գալ որևէ հայտարարությամբ: 
Ցանկացած զարգացած երկրի տնտեսություն էլ ավելի է զարգանում, երբ մեծանում են տեղական արտադրողները: Մեծ արժեք են համարվում սեփական երկրի գործարանները, քանի որ հենց այդ գործարաններից ստացվող հարկերի միջոցով է կազմվում ՀՀ պետական բյուջեն: 
Սփրեդ կամ պաղպաղակ արտադրող ընկերություններում աշխատում են հարյուրավոր մարդիկ, որոնք քիչ թե շատ ապահովում են իրենց ընտանիքները: Եվ վերջին հաշվով, հայ ժողովուրդ, սփրեդը վատ արտադրանք չէ, առավել ևս վնասակար, քանի որ այն արտադրվում և իրացվում է շուկայում օրինական ճանապարհով:
Եթե Դուք ձեզ համարում եք այն անձանցից մեկը, որոնք փորձում են պաշտպանել սպառողների շահերը, ապա ինքներդ նախաձեռնեիք ապրանքների փորձաքննություն և ոչ թե սխալ մեկնաբանեիք եթերում հնչած նյութը:
Մեկ այլ բան է, երբ պաղպաղակի բաղադրության մեջ նշվում է սերուցքային կարագ, բայց օգտագործվում է սփրեդ: Միանշանակ կարելի է տեղեկատվություն տարածել նմանատիպ անբարեխիղճ արտադրողների վերաբերյալ: Բայց երբ բաղադրության մեջ գրվածը համապատասխանում է արտադրանքի մեջ օգտագործվող նյութերին, որը հավաստում է Առողջապահության նախարարությունը և Ստանդարտների Ազգային Ինստիտուտը (մշակված Տեխնիկական Պայմանների հիման վրա), ուրեմն կարելի է միանշանակ օգտագործել այդ սննդամթերքը:
Նմանատիպ անպատասխանատու հայտարարություններով հանդես գալը, վերջին հաշվով, վնաս է հասցնում տնտեսական աճի զարգացմանը:
Հարգանքներով` ԲԻՈ ՖՈՒԴ ընկերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել