Այս տարի դպրոցական իր առաջին քայլերն է անում Ինստագրամից հայտնի երգիչ Դավուլը, ով հաճախելու է Վահրամ Բաբայանի անվան 2-րդ հիմնական դպրոց: BlogNews.am-ի հետ զրույցում Դավուլի եղբայրը՝ Կարենը, մանրամասներ է պատմել և տրամադրել լուսանկարներ:

«Շատ էր սպասում, երբ է գալու սեպտեմբեր 1-ը, որպեսզի դպրոց գնա: Այս առիթով մեկ շաբաթ առաջ դպրոցի մասին նոր երգի տեսահոլովակ ներկայացրեց, որը նվիրել էր բոլոր դպրոցականներին»,- պատմում է Կարենը։

Դպրոցականները բոլորը ճանաչել են Դավուլին և լուսանկարվել նրա հետ. «Բազմաթիվ նամակներ էինք ստանում, որ շատ ուրախ են, որ Դավիթի հետ նույն դասարանում են սովորելու: Դասապատրաստման հարցում կօգնեն մայրս և քույրս»:  

View this post on Instagram

A post shared by Davulofficial (@davulofficial) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել