«Տեսախցիկների տեղադրումից հետո վթարները ավելի քչացել են». Էդուարդ Հովհաննիսյան«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի համոզմամբ` խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները օգնել են, որպեսզի շատ վարորդներ սովորեն երթևեկության կանոնները:
«Այժմ վարորդների մի մասը սովորում է երթևեկության կանոնները: Եթե նախկինում վարորդների 99% չգիտեին, հիմա այդ ցուցանիշը հասել է 90%-ի»,-ասաց նա` հավելելով, որ այդ ամենի արդյունքում ավելի է մեծացել անվտանգության ապահովման հնարավորությունը:

«Նոր տեսախցիկները նորություն չեն: Այնքան են տեղադրվել, որ արդեն հարյուրի է հասել, և բոլորի տեղերը հիշել հնարավոր չէ: Դրա արդյունքում վթարները ավելի քչացել են, սակայն վրաերթերը շարունակում են եթե ոչ ավելանալ, ապա մնալ նույն վիճակում»,-ասաց նա:

Տաքսիների վերաբերյալ Էդուրադ Հովհաննիսյանն ասաց, որ Կենտրոնում կանգառ կատարելը, ուղևոր վերցնել կամ իջեցնելը վարորդների համար առաջացնում է խնդիրներ:

«Ով ցանկանում է տաքսի նստել քաղաքի կենտրոնում կամ իջնել, դա նշանակում է, որ վարորդը պետք է վճարի 5000 դրամ, քանի որ բոլոր առաջին գծերը զբաղված են, իսկ երկրորդ գծում կանգնելը խախտում է»,-հայտնեց նա: Ըստ բանախոսի` դա գլխացավանք է դարձել և վարորդների, և ՃՈ-ի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել