Բրիտանական Չիչեսթրում սեպտեմբերի 14-ին Bonhams աճուրդի տանը կկայանա վաճառք, որին աճուրդի կհանվի բեռնատար, նկարազարդված հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի կողմից։ Ապրանքի ենթադրյալ գինը կազմում է 1,5-2 մլն դոլար։

Աճուրդի տունը հաղորդել է, որ Goodwood Revival աճուրդում վաճառվելու է 17 տոննա կշռով Volvo FL6 բեռնատար Turbo Zone Truck անվամբ։

Այն համարվում է Բենքսիի ամենամեծ աշխատանքը։ Նկարի տարածությունը գերազանցում է 80 մետր քառակուսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել