Հաշվի առնելով, որ մինչև $ 10 000 կամ 5 մլն. դրամ վարկերի՝ պետության կողմից զրոյացնելու անհրաժեշտության մասին նախորդ գրառումս բավականին մեծ արձագանք ստացավ, ներկայացնեմ այս շարքի երկրորդ գաղափարը, հույս ունենալով, որ մի օր և՛ առաջին և՛ երկրորդ գաղափարները ժողովրդի ծոցից դուրս եկած մի կառավարություն այն վերջապես կյանքի կկոչի։
Ճիշտ կլինի, որ կառավարությունը սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների և մեր կենցաղ ներթափանցած բոլոր լայն սպառման ապրանքներրի ներմուծումն ազատի բոլոր հարկատեսակներից, որպեսզի դրանք ավելի էժան ու մատչելի լինեն մեր երիտասարդության համար։ Այդ դեպքում, օրինակ ihone-երը, մյուս սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել առնվազն 20 % ավելի էժան, քան այսօր է։ Նույնը պլանշետներն ու համակարգչային տեխնիկան։
Տեխնոլոգիական առաջընթացի, գիտելիքահեն տնտեսության, բարձր, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին շատ է խոսվում։ Այն այսօր հռչակված է տնտեսության առաջնահերթ ուղղություն։ Սրա տակ, հավանաբար, երկու բան է հասկացվում՝ 1. տնտեսության այդ ճյուղերի զարգացում, որ հարաճուն մասնաբաժին կապահովի տնտեսության ընդհանուր կառուցվածքում 2. նոր տեխնոլոգիաների էլ ավելի լայն ու զանգվածային թափանցում մեր կենցաղ, ինչը փոխում է մեր կյանքը։
Անառարկելի է, որ սմարթֆոնները, պլանշետներն ու համակարգիչները գնալով էլ ավելի մեծ դեր են ձեռք բերում մեր կյանքում, մեր կենցաղում, և դրանց զանգվածային կիրառումը փոխում է ամեն ինչ՝ կրթությունից մինչև առողջապահություն, առևտրից մինչև ժամանակի ու տարածության ընկալում։
Այնպես, որ կարծում եմ, սա երիտասարդության համար չափազանց ողջունելի և ապագային միտված գաղափար է, որ կառավարությունը կարող է հեշտությամբ կյանքի կոչել։ Հակափաստարկը, թե դա կբերի պետական եկամուտների էական նվազման՝ տեղին չէ, որովհետև 2017 թ., օրինակ, երկիր ներմուծվել է ընդամենը 446 122 հեռախոս, որի մի մասն են միայն ասմարթֆոն, իսկ այդ ներմուծումից գոյացած մաքսավճարները չնչին են այն ահռելի բյուջետային մուտքերի հետ համեմատ, որոնք մեր ժողովրդական կառավարությունն այսօր վերադարձնում է պետական բյուջե՝ բոլոր նախկին թալանչիների հախից գալով և զուգահեռ տնտեսական աննախադեպ աճի արդյունքում։
Հ.Գ.Tatevik Shahunyan, պիտի խնդրեմ, որ հնարավոր «հարցերին» դու պատասխանես։