Մի ամբողջ օր չի դադարում քննարկումը, թե հայտնի հիմնադրամից ով, ավելի ճիշտ` ում երեխան կամ թոռնիկն է ստացել կրթաթոշակ.. Նշվում են տարբեր անուններ, նույն մարդու տարբեր պապիկներ...
Բոլոր ժամանակներում երեխաներին քաղաքական շահարկումների և քաղաքական առևտրի առարկա դարձնելը խիստ դատապարտելի է, և այս քննարկումը ևս այսքան ձգձգելը հարիր չի մեզ:
Այո, շատ բնական է, երբ հանրությանը հետաքրքրում է, թե ովքեր են ստացել արտասահմանյան հեղինակավոր ԲՈւՀ-երում կրթություն ստանալու/շարունակելու հնարավորություն, սակայն ամենաբարձր մակարդակով այս առևտուրը` ներառյալ վարչապետի տիկնոջ գրառումը, տանում են այլ հարթություն, ուր երեխաները, մեղմ ասած, արժանի չեն լինելու: Սիրուն չի...
Իսկ հարցի այսքան արծարծումը, կարծում եմ, ունի մեկ հստակ պատասխան` արդյոք եղել են դիմորդներ ավելի անապահով ընտանիքներից, ովքեր երբևէ և որևէ այլ պարագայում ի վիճակի չեն լինի վճարելու նման ուսման համար: Եվ արդյոք մրցույթն անց է կացվել` հաշվի առնելով այս հանգամանքը:
Բոլորն, անշուշտ, արժանի են ուսման այս հնարավորությանը, Իսկ կրթաթոշակաիրներին մեկ մեծ խնդրանք` կիրառելու ստացվելիք գիտելիքներն ու հմտություննեևն ի նպաստ մեր երկրի: