Ներկայացնում ենք ծննդաբերելու 5 ամենանորաձև և ցանկալի ձևերը:
1. Ծննդաբերություն ջրում
Ջրի թուլացնող և անալգետիկ հատկություններն օգնում են թեթևացնել կծկումները, լավացնել արյան շրջանառությունը, թուլանալ և հարմար դիրք ընունել: Ջուրը նաև բացառում է մաշկի չորությունը, բարձր քրտնարտադրությունը, շոգի զգացողությունը:
Պետք է հիշել, որ ջրում անվտանգ ծննդաբերել կարելի է միայն որակավորված բուժանձնակազմի հետ և որոշ կանոնների խստիվ հետևելով:
Այս մեթոդի ընդդիմադիրները համոզված են, որ ջուրը մեծացնում է ծննդաբերության ընդհանուր ժամանակը և վտանգավոր է նորածնի համար. երեխան կարող է ոչ մաքուր ջուր կուլ տալ, նույնիսկ խեղդվել:
2. Ուղղահայաց ծննդաբերություն
Պառկած ծննդաբերելու պրակտիկան ներդրվեց միայն XVIII դարում:
Մինչ այդ մեր նախնիները կանգնած, կքանստած կամ ուրիշ մարդու վրա հենած էին ծննդաբերում:
Նստած դիրքում կինը թուլանում է, արգանդը չի սեղմում արյունատար անոթները, պտղի հիպոքսիայի հավանականությունը նվազագույնի է հասցվում: Կծկումներն էլ պակաս ցավոտ են լինում:
3. Ակտիվ ծննդաբերություն
Ծննդկանը կարող է տեղաշարժվել պալատում, փոխել դիրքերը, մերսում անել ցավի կանխարգելման համար:
Այս մեթոդի դեպքում կինը պառկում է միայն պրոցեդուրաների և անմիջապես ծննդաբերելու պահին:
4. Դոուլայով ծննդաբերություն
Դոուլան բժիշկ կամ մանկաբարձ չէ: Փորձառու կին և մայր է, ով շատ լավ գիտի կնոջ ֆիզիոլոգիան և ծննդկանին ցուցաբերում է անհրաժեշտ օգնությունը ծննդաբերության ժամանակ և դրանից հետո:
5. Լոտոսային ծննդաբերություն
Եթե ավանդական ծննդաբերության դեպքում բժիշկը սպասում է մինչև պորտալարը դադարի զարկել և կտրում է այն, լոտոսային ծննդաբերության դեպքում բժիշկը սպասում է ընկերքի դուրս գալուն և այն դնում է նորածնի կողքին՝ պորտալարին չդիպչելով:
Այդպիսի ծննդաբերության կողմնակիցները կարծում են, որ դա հեշտացնում է երեխայի անցումն արգանդից լույս աշխարհ, իսկ ընկերքին կպած լինելը հետագա մի քանի շաբաթներին հնարավորություն է տալիս դրանից ստանալ բոլոր սննդանյութերը:
Սակայն բժիշկները համոզված են՝ այդպիսի ծննդաբերությունը մահացու վտանգավոր է նորածնի համար. բակտերիալ վարակի ռիսկը մի քանի անգամ մեծանում է: