Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման հանդիպման կազմակերպումը՝ նկատի ունենալով, որ փետրվարին Լեհաստանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հեռացող նախագահի հետ իմաստ չունի երկարաժամկետ օրակարգ քննարկելը:
Հիշեցնենք, որ Բրոնիսլավ Կոմարովսկին նախապես հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում պետք է այցելի Հայաստան և Ադրբեջան, սակայն Հայաստան այցը չեղարկվել էր, ԼՀ նախագահը այցելեց միայն Ադրբեջան, որտեղ մեզ համար խիստ մտահոգիչ հայտարարություններ արեց: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը մտադիր էր ԼՀ նախագահին հանդիպել քննարկելու նաև Լեհաստանի դիրքորոշումը Արցախի հարցում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել