ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վեսփորտ քաղաքի բնակիչը համացանցում հռչակվել է ձեռքի երկար բթամատի շնորհիվ: Այդ մասին հաղորդել է Metro-ն:

20-ամյա Ջեյքոբ Փինան TikTok հարթակում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրել է իր աջ ձեռքի 13-սանտիմետրանոց բթամատը, որն անհամաչափ մեծ է դաստակի համեմետությամբ: Տեսագրությունն արագորեն դարձել է վիրուսային և հավաքել ավելի քան երկու միլիոն դիտում: Նրա էջին բաժանորդագրվել են համացանցի տասնյակ հազարավոր օգտատերեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել