Շատ հազվադեպ հանդիպող երևույթ է տեղի ունեցել Հնդկաստանում: Դեռահաս աղջկա օրգանիզմում մեծանում էր իր երկվորյակը: Ինչպես նշվում է հոդվածում, 17-ամյա աղջիկը զգացել է, որ ինչ-որ բան է շարժվում որովայնում և իր հետ մեծանում է:

5 տարի շարունակ որովայնը մեծացել է:

Աղջնակը երբեմն զգացել է, որ չի կարողանում հաց ուտել. քաղց չի զգացել նույնիսկ այն ժամանակ, երբ երկար ժամանակ կերած չի եղել:

Հետազոտությունից պարզվեց, որ աղջկա մեջ գոյացություն կա, որը կազմված է ողնաշարից, ոսկորներից, ատամներից և մազերից: Մասնագետները եկան այն համոզմանը, որ այդ մասսան ոչ այլ ինչ է, քան իր որկվորյակը, որը իր հետ միասին մեծանում է:

Մասնագետները ասում են, որ սա շատ հազվադեպ պատահող երևույթ է, որը անվանում են «պտուղը պտղի մեջ»:

Նրանց խոսքերով դա հայտնաբերվում է 500 000-ից մեկի մոտ: Հնդիկ վիրաբուժը վիրահատել և դուրս է հանել այն: Ասում են, որ այսպիսի դեպքեր նախկինում էլ են հանդիպել, սակայն «պտուղը պտղի մեջ» հայտնաբերել են դեռ մանկության ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել