Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել: Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը: Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը:
Հրդեհի մարման աշխատանքներին ներկաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և´ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և´ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել: Ալեքսանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես: Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել