Pastinfo.am-ը գրում է․

Կրասնոյարսկի 16-ամյա բնակչուհին մահացել է թուրքական մասնավոր կլինիկայում: Ծնողները պնդում են, որ բժիշկները ինը ժամ պահել են իրենց դստերը հիվանդանոցում և այդ ընթացքում չեն ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Անչափահասի աղջկա մայրը հայտնել է նաև, որ մարմինը վերադարձվել է Ռուսաստան՝ առանց որոշ ներքին օրգանների:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին: Ծնողների խոսքերով՝ Թուրքիայում գտնվելու իններորդ օրը նրանաց դստեր  մոտ սուր ցավեր են սկսվել որովայնի շրջանում: Կեսօրին աղջիկը տեղափոխվել է մասնավոր կլինիկա՝ վարակի կասկածով: Ժամը 19: 00-ին անչափահաս աղջկա մոտ սկսվել է սրտի առաջին կանգը: Մի քանի րոպե անց աղջիկն ասել է, որ ոչինչ չի լսում: Բժիշկը սկսել է չափել տուժողի ճնշումը, բայց այն այլևս չկար:

Աղջկա հայրը՝ Վյաչեսլավ Լանշակովը, պնդում է, որ դուստրը մահացել է թուրքական բժիշկների անփութությունից: Ըստ նրա, երեխային մի կլինիկայից տեղափոխել են մեկ այլ կլինիկա` կույրաղիքի բորբոքման կասկածանքով, այնուհետև աղջկա փքված որովայնին ջերմակ են դրել և կաթիլային միացրել:

Ըստ Կրասնոյարսկի ТВК պարբերականի, աղջիկը մահացել է ինը ժամ անց՝ սրտի երկրորդ կանգից հետո: Մահացածի հայրը հայտարարել է, որ դստեր մարմինը Թուրքիայից Ռուսաստան է հասել` առանց որոշ ներքին օրգանների: Լանշակովը պնդում է, որ դա սպանություն է՝ սխալ անալիզների և կաթիլայինի արդյունքում: Տղամարդը կարծում է, որ այդ ամենն արվել է օրգանների փոխպատվաստման համար:

Նշվում է, որ օտարերկրյա բժիշկները ծնողներին չեն հանձնել ոչ մի բժշկական տեղեկանք, ինչպես նաև աղջկա արյան անալիզի արդյունքները: Բժիշկները միայն ցույց են տվել մահվան վկայականը, ըստ որի անչափահասը մահացել է պերիտոնիտից:

Ըստ հոր խոսքերի, Անթալիայում Ռուսաստանի դեսպանատունը ոչ մի օգնություն չի ցուցաբերել, այլ միայն թելադրել է տեղի ծիսական ընկերությունների կոնտակտային տվյալները:

 Մահացած աղջկա ծնողներն արդեն դիմել են իրավապահ մարմիններին: Նշվում է, որ Կրասնոյարսկի քննիչները այս փաստի առթիվ արդեն իրականացնում են ստուգումներ: Քննչական կոմիտեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Այն դեպքում, եթե աղջկա մոտ իսկապես օրգաններ են հեռացվել, Լանշուկովները մտադիր են արդարություն պահանջել ՄԻԵԴ-ի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել