Royal International Air Tattoo ավիատեխնիկայի միջազգային ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել բրիտանական Գլոսթերշիրում, Airbus ընկերությունը ապագայի ուղևորատար ինքնաթիռի անսովոր կոնցեպտ է ներկայացրել: «Bird of Prey» անվանումով նախագիծն իրենից մեծ մեխանիկական թռչնի նման ինչ որ բան է ներկայացնում, բայց իրականում դա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռ է:

Հայտնի չէ, այս կոնցեպտը գործնականում կիրականացվի թե ոչ, դա չէ կարևորը, նախագիծն ինքնին տպավորիչ է: Այն հիբրիդային էլեկտրական տուրբոպոմպային ինքնաթիռ է տարածաշրջանային ավիաընկերությունների համար՝ կիրառության լայն շրջանակով:

«Bird of Prey-ի մշակման ժամանակ մենք ցանկացել ենք մոտիվացնել ավիակոնստրուկտորների նոր սերնդին և ցույց տալ, որ նոր սարքավորումներ ստեղծելիս պարտադիր չէ խստորեն պահպանել սահմանները»,- ասում են Airbus-ի ներկայացուցիչները:

Եզակի կոնցեպտի ստեղծողները նշել են, որ նրանք պատճենել են այնպիսի թռչնի, ինչպիսին է կալիֆոռնիական կոնդորը, որպեսզի ավելի ճկուն վերահսկողություն ապահովեն ինքնաթիռի կառավարման վրա: Բայց պարզ է, որ նախագծողներն, առաջին հերթին, ցանկացել են «վաու-էֆեկտ» ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել