Կաթի փոշին հարուստ է բոլոր բաղադրիչներով, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մաշկն աննման և փայլուն լինի:
Այն պարունակում է՝
- Կաթնաթթու՝ հարթեցնում, ձգում և թեթևացնում է մաշկը
- Վիտամին А՝ Վերականգնում է անփայլ մաշկը
- Վիտամին C՝ կանխում է ծերացումը և նպաստում է մաշկի երիտասարդությանը
- Վիտամին B6՝ խոնավեցնում է մաշկը
- Կալիում՝ բուժում է չոր քոր եկող մաշկը
Ներկայացնում ենք կաթի փոշիով մի քանի զարմանալի բաղադրատոմս դեմքի համար, որոնք կարող եք տանը պատրաստել:
Կաթի փոշի, նարնջի հյութ, բեսան
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Չոր կաթ
- Նարնջի հյութ
- Բեսան
Նախ խառնեք հավասար քանակությամբ բեսան և չոր կաթ: Հավասարաչափ խառնեք, ավելացրեք 1-2 թ. գ. նարնջի հյութ: Եթե խառնուրդը շատ խիտ է, կարող եք ավելի շատ նարնջի հյութ ավելացնել:
Դիմակը 10-15 րոպեով քսեք, հետո լվացեք:
Մաշկը չորացրեք մաքուր սրբիչով:
Դեմքի դիմակ կաթի փոշով պզուկների դեմ
Բաղադրիչները՝
- 1 թ. գ. չոր կաթ
- 1 թ. գ. մեղր
- 1/4 թ. գ. քրքում
Պատրաստումը՝
Բոլոր բաղադրիչները խառնեք: Խիտ մածուկը քսեք դեմքին: Թողեք 10-15 րոպե: Լվացեք և դեմքը սրբեք:
Դիմակ կաթի փոշով հիպերպիգմենտացիայի դեմ
Բաղադրիչները՝
- 1 թ. գ. չոր կաթ
- 1 թ. գ. յոգուրտ
- 1/2 կիտրոն
Խառնեք բոլոր բաղադրիչները: Նախ դեմքը 5 րոպե գոլորշու վրա պահեք ծակոտիները բացելու համար: Դեմքը չորացրեք և օգտագործեք ստացված խիտ մածուկը:
10-15 րոպե անց այն սառը ջրով լվացեք: