Սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում:
Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել է հողամասի ոչ նպատակային օգտագործում:
Վկայականում 5000 ք.քմ հողամասի նպատակային նշանակության դիմաց գրված է «Գյուղատնտեսական և բարեկարգման աշխատանքներ»: Փաստացի պարզվել է, որ հողամասն օգտագործվում է հանքարդյունաբերական նպատակով, մասնավորապես՝ կազմակերպվել է խճաքարերի արտադրություն:
Այս հիմքով էլ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կազմել է վարչական արձանագրություն և տույժ՝ նվազագույն աշխատավարձի 100 պատիկի չափով:




